Ուկրաինական բանակի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Երկու խաղաղ բնակիչ է զոհվել այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը փորձել է գրոհել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դիրքերը Պիոներ բնակավայրի տարածքում, այս մասին հաղորդագրություն է տարածել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին, երբ Ուկրաինայի Զինված ուժերը փորձել էին ճեղքել ԼԺՀ-ի ստորաբաժանումների դիրքերը։
«Ցավոք, Կիևի գրոհայինների ագրեսիայի հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, հինգ բնակելի շենք է ավերվել», - ասված է ինքնահռչակ հանրապետության ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Hraparak.am