33-րդ թաղամասի (Ֆիրդուս)  կառուցապատման ծրագիրն ընթացի մեջ է: Զարգացման և ներդրումային ծրագրեր ֆեյսբուքյան էջը ներկայացրել է 2,4,5 լոտերը, կառուցվում է 3 մասնաշենք՝ 9, 10 և 12 հարկանի։ Նոր թաղամասի շինարարության ավարտը նախատեսվում է 2024 թվականին։

Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում նախատեսվող նոր թաղամասի կառուցման նպատակն է տարածքի բարեկարգումը, կանաչապատումը, առավել արդյունավետ պլանավորումը և օգտագործումը՝ հաշվի առնելով քաղաքացիների մերօրյա պահանջները և կարիքները:

Նախատեսվող ծրագրով թաղամասը կունենա բազմաֆունկցիոնալ նշանակություն: Այն կունենա և՛ բնակելի, և՛ կոմերցիոն հատվածներ: Տարածքում նախատեսվում է նոր փողոցների, հասարակական և սպասարկման օբյեկտների, բիզնես կենտրոնների, հյուրանոցների և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցում:

Այստեղ նախատեսվում է նաև կառուցել շուրջ 40 մետր բարձրություն և 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձև հրապարակ, որի տակ կկառուցվի բազմահարկ ստորգետնյա ավտոկայանտեղի:

Նոր թաղամասի կառուցման ընթացքում տարածքում առկա 19-րդ դարի հուշարձանները կմնան կանգուն: Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն