Բելառուսի և Ռուսաստանի գլխավոր շտաբները քայլեր կմշակեն՝ միտված տարածաշրջանում պատերազմ թույլ չտալուն
Բելառուսի և Ռուսաստանի գլխավոր շտաբները հետագա քայլեր կմշակեն՝ ուղղված տարածաշրջանում պատերազմ թույլ չտալուն։ Այս մասին, ամփոփելով «Դաշնակցային վճռականություն – 2022» համատեղ զորավարժության արդյունքները, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է ТАСС-ը։
Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը կշարունակվի։ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբները համատեղ հետագա քայլեր կմշակեն, և մենք այդ որոշումները կյանքի կկոչենք», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքը:
Խրենինն ընդգծել է, որ Բելառուսի և ՌԴ-ի նախագահները բազմիցս ասել են, որ Մինսկն ու Մոսկվան պատերազմի չեն գնում: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ չեն լսում կամ չեն ուզում լսել։ Այդ պատճառով ստեղծվել է զորքերի համապատասխան խմբավորում, որը, եթե պետք է, համապատասխան հակահարված կտա», – եզրափակել է նա։
Նշենք, որ փետրվարի 10 – ին մեկնարկել է ՌԴ-ի և Բելառուսի «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները:
Armeniatoday.news



















