Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից Ռուսաստան տարհանվող փախստականների ավելի քան 60 տոկոսը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։

«Ժամանակավոր տեղավորման կայաններում ավելի քան 60 տոկոսը երեխաներ են։ Մեր հիմնական խնդիրը՝ նրանց կեցության համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է»,- ասել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վերջինս նաեւ ասել է, որ կայաններից յուրաքանչյուրն ունեն իրենց պատասխանատու պաշտոնյաները եւ դրա համար էլ առկա է փախստականների պայմանների եւ ունեցած կարիքների ընդհանուր պատկերը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն