Արցախի ԱԱԾ-ն պատրաստ է ապահովելու Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը
Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրության կապակցությամբ հասարակության շրջանում առաջացած մտահոգություններին։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, որ ադրբեջանցի իրավապահները մտադիր են սեղմ ժամկետում ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ըստ ադրբեջանական աղբյուրներ՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի հրթիռակոծման» համար։
Armeniatoday.news