ԱՄՆ-ի նախագահը G7-ի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին կայանալիք վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այդ մասին, ը, վկայում Է ԱՄՆ-ի նախագահի աշխատանքային ժամանակակարգը:
«Նախագահը կմասնակցի G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպմանը՝ քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընթացիկ իրադրությունը, ինչպես նաեւ G7-ում Գերմանիայի նախագահության տարվա առաջնահերթությունները»,-ասվում Է Բայդենի՝ հինգշաբթի օրվա, փետրվարի 24-ի աշխատանքային ժամանակակարգում:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել Էր, որ Բայդենը համաձայն Է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա բանակցությունների արդյունքներով:
«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Լավրովը կհանդիպեն այս շաբաթ ավելի ուշ Եվրոպայում (…) Նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպմանը սկզբունքորեն համաձայնել Է այս հանդիպումից հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ գագաթնաժողովի օրակարգը պետք Է նախապատրաստվի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից փետրվարի 24-ին կայանալիք նրանց հանդիպման ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1in.am



















