Հանդիպել են Իլհամ Ալիեւն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Նկատենք, սակայն, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Հարավային Կովկաս աննախադեպ հաճախակիացել է։
Ի դեպ, սպասվում է, որ Տոյվո Կլաարը կայցելի նաեւ Երեւան։
Hraparak.am



















