Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Մոսկովյան ակումբի մարզական տնօրեն Ժելկո Բուվաչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» որտեղ ժամանակին ելույթ է ունեցել հայ ֆուտբոլիստը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հենց Բուվաչն է ջանքեր գործադրում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի «Դինամո»։ Հիշեցնենք, որ այս թիմում է խաղում հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը։

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն