Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Շոշի և Թաղավարդի հարակից դիրքերի ուղղությամբ. ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել, համաձայն, որի, իբր, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊԲ հաղորդագրության` ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Armenpress.am