Վաշինգտոնը հույս ունի Փհենյանի կողմից դրական պատասխան ստանալ հանդիպումը կազմակերպելու առաջարկին: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սունգ Քիմը, ով ժամանել է Սեուլ՝ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պաշտոնատար անձանց հետ քննարկելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, հայտնում է AP-ն:

Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետ Նո Կյու Դուկի հետ հանդիպումից հետո ամերիկացի դիվանագետը նշել է, որ դաշնակիցները հաշվի են առել Հյուսիսային Կորեայի առաջնորդի մեկնաբանությունները եւ հույս ունեն, որ Հյուսիսը «դրական պատասխան կտա մոտ ժամանակներս հանդիպելու մեր առաջարկին»:

«Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները սերտ համագործակցություն կպահպանեն՝ Կորեական թերակղզում կայունությունը պահպանելու եւ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու միջոց գտնելու համար»,- ասել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն