Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը:

Նա նշել է, թե, իբր, նշված անձինք 1988 թվականի փետրվարից «հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հավաքներ են կազմակերպել»:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն