Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն օլիմպիադայի  մարզային փուլի արդյունքներով հաղթող ճանաչված  77 աշակերտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ութական մասնակից լինելու են հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, յոթական մասնակից՝ անգլերեն, գերմաներեն, հայոց եկեղեցու պատմություն, ՆԶՊ, 5-ական մասնակից՝ մաթեմատիկա եւ աշխարհագրություն, 4 մասնակից՝ կենսաբանություն եւ 3 մասնակից՝ քիմիա առարկաներից։ «Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու համար դպրոցներից ներկայացվել է 494 հայտ։ Մասնակցել են 361 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել 77-ը։ Մասնակիցներ չենք ունեցել ֆրանսերենից, ինֆորմատիկայից եւ աստղագիտությունից։ Ֆիզիկայից մասնակիցներ ունեցել ենք, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել մարզային փուլի արգելքը։ Այլ խոսքով՝ 14 առարկաներից 4-ի դեպքում օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակից չենք ունենա։ Հումանիտար առարկաների գծով հաղթողները երաշխավորվել են մարզային հանձնաժողովի կողմից, իսկ բնագիտական առարկաների գծով հաղթողներին որոշել է Հանրապետական կազմկոմիտեն»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը։

Խոսրով Խլղաթյան

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն