Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հանդես է եկել հայտարարությամբ։ Նա բոլոր կողմերին կոչ է արել կենտրոնանալ իրավիճակի դե-էսկալացման շուրջ, հայտարարելով, որ այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Նշենք, որ առաջիկա ժամերին Ռուսաստանի նախագահը որոշում կընդունի Դոնբասի անկախության ճանաչման վերաբերյալ։
Կուլեբան նաեւ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարգադրությամբ ՄԱԿ ԱԽ դիմում է ուղարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Ըստ Կուլեբայի, պաշտոնական դիմումի համար հիմք է հանդիսացել Բուդապեշտի հուշագրի 6-րդ հոդվածը, որով Կիեւը պահանջում է անհապաղ անցկացնել խորհրդակցություններ կապված Ուկրաինայի անվտանգության ապահովման եւ լարվածության նվազեցմանը հանգեցնող քայլերի ձեռնարկման հետ։
Hraparak.am



















