Ըստ Սերգեյ Շոյգուի պետք է միանշանակ ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը
Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել Դոնեցկի եւ Լուգանսկի ԺՀ-ների ճանաչմանը։ Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, օրինակ, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողել, քան Դոնբասի անկախության ճանաչումը եւ պետք է միանշանակ ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ԺՀ-ների անկախությունը։
Շոյգուն նաեւ ասել է, որ ուկրաինական զորքերի կողմից իրականացված հարվածների եւ դիվերսիաների պատճառով խաթարված է գազամատակարարումն ու ջրամատակարարումը Դոնբասում։ Նա նշել է, որ նախորդ գիշեր իրականացվել է ընդհանուր առմամբ քառասուն հարված ԴԺՀ եւ ԼԺՀ տարածքի վրա։ Շոյգուն նկատել է, որ հարվածները հասցվում են նախապես որոշված թիրախների վրա եւ դա տարերային կրակ համարել չի կարելի, այլ թիրախային։ «Նրանք լիովին հասկանում են, թե ուր են խփում»,- ասել է Ռուսաստանի Պնախարարը։
Hraparak.am



















