Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցում դեռ չկա
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցում դեռ չկա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։
Ներխուժմանը վերաբերող հայտարարությունները հերքվում են Մոսկվայում և անընդհատ հայտարարում, որ նմանատիպ բոլոր հայտարարությունները պարզապես առիթ են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի՝ հնարավորինս շատ ռազմական տեխնիկա մտցնելու համար:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ էր հրավիրել հունվարի 31-ին:
Armenpress.am



















