Հայաստանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանն ունի 7 մասնակից
Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստ կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն 7 շախմատիստ` Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Մամիկոն Ղարիբյան, Մանուէլ Պետրոսյան և Շանթ Սարգսյան:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստ կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:
Armenpress.am