Ներկայացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման հնարավորությունները և պլանները
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։
Այցի շրջանակներում նախարարի տեղակալին է ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները»,- նշված է գրառման մեջ։
1lurer.am