Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտոնական լրատվական ծառայություններին:

Նշվում է, որ մի շարք հարցերի շարքում քննարկվել է նաև Արցախյան հարցը:

«Կան վեճեր, դրանց շուրջ աշխատանքի կարիք ևս կա, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- անդրադառնալով առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններին՝ ասել է  Պուտինը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն