Դոնբասում ռազմական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով  Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տեսաուղերձին։

«Ռազմական իրավիճակը հանրապետություններում շարունակում է լարված մնալ: Ուկրաինական արկերը շարունակում են մտնել մեր քաղաքներ և գյուղեր՝ մահացու վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին»,- ասել է Պասեչնիկը տեսաուղերձում:

Լուգանսկի ղեկավարը կրկին կոչ է արել հանրապետության արական սեռի բնակչությանը տեր կանգնել Լուգանսկին։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն