Սիրիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ մայիսի 26-ին կկայանան նախագահական ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունի Սիրիայի ավելի քան 18 միլիոն քաղաքացի, որոնք ապրում են երկրում եւ նրա սահմաններից դուրս:

Այդ մասին ավելի վաղ հայտարարել Է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) ներքին գործերի նախարար Մոհամադ Ռահմոնը:

«Ընտրությունները կանցկացվեն Դամասկոսի կողմից վերահսկվող շրջաններում: Նախորդ քվեարկությունից հետո յոթ տարվա ընթացքում այդ տարածքն ընդլայնվել Է: Դրա հետ մեկտեղ քվեարկությունը հնարավոր չԷ անցկացնել Իդլիբում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի շրջանների մի մասում»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է ՍԱՀ-ի Ժողովրդական խորհրդի անդամ Ուսամա Մուստաֆան:

Քվեարկության մեկնարկի նախաշեմին Դամասկոսում անցկացվել են մասսայական զբոսախնջույքներ, համերգներ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները զարդարված են ազգային խորհրդանշաններով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն