Լավրովն ու Պատրուշեւը բաց տեքստով հայտարարում էին, որ ամեն ինչ որոշողը Վաշինգտոնն է եւ պետք է բանակցել Վաշինգտոնի հետ. Հակոբ Բադալյան
Գերմանիան դադարեցնում է Հյուսիսային հոսք-2-ի սերտիֆիկացման գործընթացը: Այն Գերմանիան, որը մինչ այդ ինքն էր փորձում այդ ծրագիրը զերծ պահել քաղաքական ազդեցությունից:
Այստեղ թերեւս կա մի նուրբ պահ: Դոնբասի ու Լուգանսկի ճանաչումից հետո որքան էլ հնչեցին կոշտ հայտարարություններ Արեւմուտքից, այդուհանդերձ նշանային էր այն, որ ԱՄՆ չհայտարարեց փետրվարի 24-ին նախատեսված Բլինքեն-Լավրով հանդիպման չեղարկման մասին, ու առ այս պահը կարծես թե չկա չեղարկման մասին հայտարարություն, նշել են, որ քննարկում են իրենց որոշելիքը:
Իսկ ի՞նչ կարծիքներ էին հնչում ՌԴ ԱԽ նիստում քննարկումներում՝ Լավրովն ու Պատրուշեւը բաց տեքստով հայտարարում էին, որ ամեն ինչ որոշողը Վաշինգտոնն է եւ պետք է բանակցել Վաշինգտոնի հետ:
Հյուսիսային հոսք-2-ի սերտիֆիկացման դադարեցումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով՝ ամերիկա-ռուսական «բանակցային տրեկի» առկայությամբ: Գերմանիան Հյուսիսային հոսք-2-ի վերաբերյալ կտրուկ որոշումով փորձում է խոսել տալ իր հետ, թե Մոսկվային, թե հետեւաբար Վաշինգտոնին: Կստացվի՞, թե սեղանին ավելի բարձր խաղադրույք կամ խաղադրույքներ են:
Հակոբ Բադալյան