ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածածա հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ը կցուցաբերի նաև մակրոտնտեսական աջակցություն։

Բացի այդ, Բայդենը հաստատել է Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ցանկացած ագրեսիային արագ և վճռականորեն արձագանքելու դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համագործակցությանն ԱՄՆ-ի պատրաստությունը։

Երեկ Բայդենը ստորագրել էր հրամանագիր՝ Ռուսաստանի կողմից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման պատճառով պատժամիջոցների սահմանման մասին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն