Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի հանդիպել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Տեսաուղերձում նա հայտնել է «տնտեսական հայրենասիրություն» ծրագրի գործարկման մասին, որը նախատեսում է բիզնեսի համար խթանների ստեղծում և հարկային բեռի նվազեցում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Սրանք լրացուցիչ խթաններ են՝ մեր արտադրությունը տեղայնացնելու համար: Նպատակային ծրագրեր են՝ աջակցելու որոշ ճյուղերի՝ նվազեցնելով բիզնեսի հարկային բեռը և տեսչական ստուգումները: Սրանք խթաններ են բնակչության ​​միջոցները բիզնեսում և բանկային համակարգում ներգրավելու համար, նվազեցնելու բենզինի և դիզելային վառելիքի ավելացված արժեքի հարկը։ Մեր նպատակն է հասնել տնտեսական անկախության, հատկապես էներգետիկ ոլորտում»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է մնան Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ բիզնեսը պետք է պաշտպանի տնտեսությունը, ֆինանսները և աշխատատեղեր ստեղծի։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն