Պուտինը հայտարարել է, որ Զելենսկու վրա հույս դնել չի կարելի
Ներկայիս ուկրաինական ղեկավարությունը հրաժարվել է այն հանձնառություններից, որոնց ստանձնել էր Կիեւը նախկինում։ Ներկայիս ուկրաինական ղեկավարությունը ցանկացած համաձայնագրի հետ կարող է այդպես վարվել։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշելով, որ իր նախորդին Զելենսկին «բանադրանքի է ենթարկել»՝ նախագահ Պուտինը նկատել է, որ Զելենսկու վրա հույս դնել չի կարելի։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ դա հատկապես անընդունելի է հիմա, երբ Ուկրաինայի գործող ղեկավարությունը խոսել է իր ատոմային ամբիցիաների մասին։
Hraparak.am



















