Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախօրեին կայացած հանդիպմանը, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, Ռուսաստանի ու Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հայտարարությունը հնարավորություն է տալիս Անդրկովկասյան տարածաշրջանի զարգացման համար։ «Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»։

Իր հերթին Ալիևն ասել է. «Տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցերը լավ նախադրյալներ են ստեղծում ոչ միայն վստահության ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության, այլ նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխշահավետ տնտեսական գործընկերության համար»:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն