Տեղի է ունեցել հանցագործություն․ Ղազինյանը՝ ՀՅԴ ցույցը ցրելու մասին
Երբ մարդ հիմնարկում խնդիրներ է ունենում, տուն է գնում և իր զայրույթը թափում կնոջ և երեխաների վրա․ դա ամենաեղկելի ու գարշելի պահվածքն է։ Այս մասին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այդ նույն պահվածքը պատգամավորը նկատում է ՀՀ իշխանությունների վարքագծում։
Բանն այն է, որ երեկ երեկոյան՝ փետրվարի 22-ին, ՀՅԴ երիտասարդական թևի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան ընդդեմ ադրբեջանական պատվիրակության Հայաստանում գտնվելու փաստի, ոստիկանները ցրել են, իսկ գործողությունների ընթացքում կոտրվել է մասնակիցներից մեկի ձեռքը, բերման է ենթարկվել նաև մասնագիտական պարտքը կատարող լրագրող։ Ըստ ԶԼՄ-ների՝ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Իր հերթին խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց, որ Ադրբեջանի պատվիրակության անդամների անվտանգությունն ադպես ջանասիրաբար պաշտպանելը միտում ունի խաղաղության դարաշրջան բացելու և Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծված լինելու եզրույթների ամրապնդման համար։
Armeniatoday.news