Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել հանրային համերաշխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը: ՄԻՊ-ը դատապարտելի համարեց հասարակության որոշ խմբերին պիտակավորելը, նրանց բաժանելը, պառակտելը:

«Դատապարտելի են սոցիալական ցանցերում կեղծ էջերի, կազմակերպված արշավների հարձակումները: Դա սկզբունքորեն ազդեցություն է թողել անհանդուրժողականության մթնոլորտի աճի վրա»,-ասաց Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ շատ վտանգավոր է հայհոյանքի դիսկուրսը, որը դեռ կա հանրային տիրույթում:

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: 

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն