Վեդու ջրամբարի կառուցումը մինչև տարվա վերջ կավարտվի
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետական բյուջեում և լրացուցիչ միջոցներ տրամադրեց Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 23-ի հերթական նիստին:
Գնել Սանոսյանն ասաց, որ պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի:
«Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», - ասաց Սանոսյանը:
Armenpress.am