Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության հակադոպինգային գործակալությունը: Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն