2021 թվականի արդյունքներով Հիթրոու օդանավակայանի ուղեւորահոսքը կազմել Է 19,4 միլիոն, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը 1972 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հաղորդել Է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ նախորդ տարվա համեմատությամբ Մեծ Բրիտանիայի խոշորագույն օդանավակայանի ուղեւորահոսքը կրճատվել Է 12,3 տոկոսով: Հիթրոուում ընդգծել են, որ ցուցանիշների նվազում Է արձանագրվել Միացյալ Թագավորություն մուտքի կորոնավիրուսային խիստ կանոնների հետեւանքով. Մեծ Բրիտանիա ժամանող օտարերկրացիները պետք Է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ հանձնեին երկիր ուղեւորվելուց առաջ, եւս երկու թեստ Էլ ժամանելուց հետո, ինչպես նաեւ պահպանեին ինքնամեկուսացման ռեժիմը:

Օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Հիլանդ Քեյի գնահատմամբ՝ այս տարվա արդյունքներով Հիթրոուի ուղեւորահոսքը պետք Է կազմի 45 միլիոն: Ըստ որում նա ցավով նշել Է, որ օդանավակայանի բեռնվածության ընթացիկ ցուցանիշները հունվարին եւ փետրվարին 23 տոկոսով ցածր Էին սպասվածից: Հիթրոուն դադարել Է Եվրոպայի ամենից շատ ժողովրդականություն վայլող օդանավակայանը լինելուց եւ իջել Է տասներոդ տեղը Եվրոպայի առավել բեռնված օդանավակայանների ցուցակում:

Այդ վարկանիշում Լոնդոնի օդանավակայանը զիջել Է Ամստերդամի Սխիպհոլին, Անթալիայի, Աթենքի, Բարսելոնի, Մադրիդի, Մայորկայի, Ստամբուլի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններին, ինչպես նաեւ Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլ օդանավակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն