ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որևէ կուսակցության միանալու առաջարկ ստացել է:

«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն