Լեհ ֆերմերներն ի նշան պարարտանյութերի եւ վառելիքի բարձր գների եւ ընդհանուր առմամբ գյուղատնտեսության բնագավառի իրադրության դեմ բողոքի արգելափակել են Վարշավայի կենտրոնը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մի քանի հազար ֆերմերներ չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, փորձել են մայրաքաղաք մուտք գործել տրակտորներով, բայց ոստիկանությունը չի թույլատրել դա անել:

Այդ ժամանակ ֆերմերները քաղաքի կենտրոն են հասել քաղաքային տրանսպորտով եւ արգելափակել քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը՝ Երուսաղեմի ծառուղիները, ինչպես նաեւ մի շարք հարող փողոցներ: Ոստիկանությունն առայժմ չի միջամտում բողոքողների գործողություններին:

Ֆերմերների «Ագրոունիա» կազմակերպության ղեկավարը պարզաբանել Է, որ, ի թիվս այլոց, ֆերմերները բողոքում են պարարտանյութերի, ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի, արտասահմանից պարենամթերքի չվերահսկվող ներմուծման դեմ: Ներկայում ֆերմերները շեփորների եւ շչակների հնչյունների ներքո գնում են դեպի կառավարության շենք՝ հանդիպում պահանջելով երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ: Նրանց պլակատների վրա գրված Է՝ «Մենք չենք մեռնի լռության մեջ»:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն