Արդյոք ներկա իշխանությունը շահագռգռվա՞ծ է փոխել կրթական համակարգը, եթե իր հենքը միջին և միջին-տեխ կրթությամբ մարդիկ են. Էլիբեգովա
«Երկու հիմնական դիսկուրս ա ծավալվում իմ շրջապատում ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝
1. Հնարավորության սահմաններում նպաստել կրթական ցենզի բարձրացմանը, որպես երկարաժամկետ լուծում։
Ստեղ ինձ մոտ կա երեք հարց.
ա) Արդյոք մենք ունենք էդ ժամանակը, որի արդյունքները կերևան մի սերունդ հետո, եթե այսօր արմատապես փոխվի համակարգը
բ) Արդյոք ներկա իշխանությունը շահագռգռված ա փոխել համակարգը, եթե իր հենքը միջին և միջին-տեխ կրթությամբ մարդիկ են՞
գ) Արդյոք մենք ունենք բավականաչափ ռեսուրս որակյալ կրթողների՞
2. Չխառնվել ու չփորձել բուժում առաջարկել
Ստեղ էլ երեք հարց ունեմ.
ա) Արդյոք մենք քաղաքացիական պատասխանատվություն չունենք սոցիումի հանդեպ՞
բ) Արդյոք մենք սաղ ճիշտ ենք արել ու անում, բայց անարդյունավետ ա, թե մի բան սխալ ենք անում՞։
գ) Արդյոք էմոցիաները մի կողմ թողելով ու ռացիոնալ հարցին մոտենալով, դա արդյունավետ լուծում ա՞»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան
Աղբյուր` Փաստինֆո