Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիների այն քիչ մասն է, որը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,- ասաց քաղաքացին:

Ըստ ակցիայի մասնակիցների իշխող ուժը որոշումներ է կայացնում և մարդկանց կանգնեցնում փաստի առաջ:

«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն