Ստեփանավան համայնքում կկառուցվեն 10 բազմաբնակարան շենքեր կամ անհատական բնակելի տներ. Արփի Դավոյան
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի համար նախատեսվում է կառուցել ընդհանուր թվով մոտ 10 բազմաբնակարան շենքեր կամ անհատական բնակելի տներ։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախագծային փաստաթղթերը կներառեն՝ թաղամասի կառուցապատման, շենքերի կառուցման, ներտարածքային և արտատարածքային ինժեներական հաղորդակցուղիների կառուցման, տարածքի բարեկարգման և այլ անհրաժեշտ աշխատանքներ:
Շենքերը նախատեսվում են նկուղային հատվածներով (որոնք կարող են հարմարեցվել և օգտագործվել որպես պարզ թաքստոց կամ ապաստարան), ինչպես նաև տարածքի ամբողջ կառուցապատումը հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ միջոցառումներով՝ հարմարեցված անցուղիներով, թեքահարթակներով, լուսավորվածությամբ, վերելակներով կամ վերհան սարքերով և այլն:
Նախագծի ֆինանսավորումը կազմում է 31,800.0 հազար դրամ, նախագծային աշխատանքները կավարտվեն 2022 թվականի չորրորդ եռամսյակում:
Նախագծային աշխատանքների կատարումը գնահատվում է խիստ հրատապ, և առաջարկվում վերջինիս գործողությունն ապահովել հնարավոր սեղմ ժամկետներում՝ վթարային շենքերում բնակվող քաղաքացիներին անդառնալի հետևանքներից զերծ պահելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։
1lurer.am