Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Ճապոնիայի իշխանությունները քննարկել են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Այդ մասին հաղորդել է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:
«Խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մրցումների գործող գրաֆիկը մնում է առանց փոփոխությունների:
Ընդգծվում է, որ արտակարգ դրության ռեժիմ կամ վարակի կանխմանն ուղղված այլ առաջնահերթ միջոցներ սահմանելու դեպքում 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող է կրճատվել: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Սկզբում Խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։