Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկու երկրների ղեկավարները գնահատականներ են փոխանակել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի պայմանավորվածությունները կատարելուց նրանց կտրականապես հրաժարվելու պայմաններում ընդունված որոշման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր հայտնի տեսակետներն այս հարցում։

Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման թեմային։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքից, որը հավասարազոր է ռուսական օրինական մտահոգությունների և պահանջների անտեսման փորձի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-թուրքական շփումները տարբեր ձևաչափերով։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն