Զոհերի վերաբերյալ առաջին պաշտոնական տեղեկատվությունը՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից
Ուկրաիանայի ԱԳՆ խորհրդական Անտոն Գրաշչենկոն ֆեյսբուքյան էջում պաշտոնական տվյալներ է հրապարակել զոհերի վերաբերյալ։ Նշենք, որ սա առաջին պաշտոնական տեղեկատվությունն է Ուկրաինայի իշխանությունների կողմից:
Տեղեկատվության համաձայն՝ Օդեսայի Պոդոլսկ քաղաքում գնդակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել, անհետ կորած է համարվում 19 մարդ: Մարիուպոլում զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 2-ը, Կոնոտոպ թաղամասում կա 2 վիրավոր: Նշվում է նաև, որ ռմբակոծվել է Ինգուլեց գետի վրա գտնվող կամուրջը։
Ճշտվում են Խարկովի արվարձանի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների թվերը։
1in.am