Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Պուտինի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ։
«Ես խոսել եմ Բայդենի, Ջոնսոնի, Շառլ Միշելի, Դուդայի, Նաուսեդայի հետ… Ես արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին օգտագործել բոլոր հնարավոր պատժամիջոցները Պուտինի դեմ, սկսել լայնածավալ պաշտպանական օգնություն և փակել Ուկրաինայի օդային տարածքն ագրեսորի համար»,- ասել է նա:
Կոչը հրապարակվել է Զելենսկու Telegram-յան ալիքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։
Shantnews.am



















