Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը:

Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ըդլայնված կազմով նիստը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն