Մոուրինյոն բանակցում է․Նոր զարգացումներ Հենրիխ Մխիթարյանի շուրջ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ զարգացումները նոր ընթացք են ստացել։ Blastingnews-ի տեղեկություններով իտալական երկու գրանդակումբներ «Ինտերն» ու «Միլանը» լուրջ պայքար են սկսել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։ «Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կլինի ամենապահանջված խաղացողների շարքում։ Հայաստանի հավաքականի ավագը հնարավոր է հեռանա Հռոմից կարիրեան շարունակելով կամ «Ինտերում» կամ «Միլանում»։ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը, սակայն Հռոմի թիմը կարծես մտադիր չէ այն երկարաձգել։ Մխիթարայնն այն ֆուտբոլիստներից է, որը կարող է արագություն և նոր լիցքեր հաղորդել կիսապաշտպանական օղակին։ Մխիթարայնը կարող է խաղալ տարբեր դիրքերում մասնավորապես՝ 3-5-2 և 4-2-3-1 խաղային սխեմաներում։ Նա շատ արագ կհարմարվի Սիմոնե Ինձագիի և Ստեֆանո Պիոլիի մարտավարությանը»,- գրել է պարբերականը։
Հոդվածագիրը միևնույն ժամանակ չի բացառել, որ «Ռոման», կփորձի նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին այլ նկատառումով։ Մասնավորապես, ամռանը պայմանագրի ավարտի դեպքում Մխիթարյանը կդառնա ազատ ֆուտբոլիստ և «Ռոման» կկորցնի նրան չստանալով ֆինանսական փոխհատուցում։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 10 մլն եվրո։ Հիշեցնենք, որ իտալական երկու գրանդակումբների կողմից Մխիթարյանի նկատմամբ ցուցաբերած հետաքրության մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։ Նույնիսկ տեղեկություն էր տարածվել որ նշված թիմերը կփորձեն ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ««Ինտերը» կարող է ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել «Ռոմային»։ «Ինտերը» կարող է Հռոմի թիմին առաջարկել Ստեֆանո Սենսիին, որ վարձավճարով հանդես է գալիս «Սամպդորիայում»։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին առանձնապես հույսեր չի այս ֆուտբոլիստի հետ: «Միլանն» իր հերթին կարող փոխանակում իրականացնել առաջարկելով Կրունիչի և Գաբբիայի տրանսֆերները»,- գրում է նույն պարբերականը։ Իտալական մի քանի այլ լրատվամիջոցներ միևնույն ժամանակ գրում են, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն իսկ սկսել է բանակցել «Ռոմայի» ղեկավարության հետ Մխիթարյանին թիմում պահելու հարցի շուրջ։ Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը Մխիթարյանին համարում է թիմի առաջատարը, որի հեռանալու պարագայում խաղային սխեման ամբողջովին կփլուզվի։ «Հենրիխ Մխիթարյանի գործողություններն իսկապես լավն էին։ Նա օտար եղավ խաղային բոլոր օղակներում։ Մխիթարյանը մեր կազմում եղած բոլոր ֆուտբոլիստներից միակն է, որը ցուցադրում է ստեղծագործ ֆուտբոլ։ Մխիթարյանի յուրաքանչյուր շարժում մտածված է։ Դա դրսևորվում է գնդակն օգտագործելով ու տարածություն գտնելով:
Մխիթարյանը կարծես կերպարանափոխվել է: Կարծում եմ այս պահին նա թիմի առանցքային խաղացողն է»,- ասել էր Մոուրինյոն Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղից հետո։ Ինչևէ, Վերջին օրերին տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվայի «Դինամոն» մտադիր է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։ «РБ Спорт» պաբերականը հնարավոր տրանսֆերի շուրջ զրույցել է Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ։ «Մխիթարյանի մակարդակի խաղացողի կարիք ունեն բոլորը, այդ թվում «Դինամոն»: Հետաքրքիր կլիներ հետևել նրա խաղին Ռուսաստանում: Կարծում եմ՝ Հենրիխը դեռ կարող է փայլել Պրեմիեր լիգայում: Ինչ վերաբերում է նրա՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տրանսֆերին, ապա այստեղ պետք է համընկնեն մի շարք նյուանսներ:
Կարևոր է նաև հարցի ֆինանսական կողմը և անձամբ նրա ցանկությունը ապրել ու ու խաղալ Ռուսաստանում: Մեր օրերում դժվար է ինչ-որ բան կանխատեսել, պետք է պատրաստ լինել ամեն ինչին: Չեմ բացառում, որ նա կարող է տեղափոխվել Ռուսաստան: Պրեմիեր լիգայում նա ու Կլաուդինյոն կլինեին գլխավոր աստղերը»
1in.am