Դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի։ Էս էն դեպքն է, երբ մինչ այդ ասել ես` էս արդեն վերջն է, բայց դրանից հետո տեսնում ես, որ հեչ էլ վերջը չէր, որ էլի վերջ կա, հայտարարել է փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

«Մխիթար Հայրապետյանը Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալով ցույց է տալիս արդարադատության աստվածուհի Ֆեմիդայի արձանը, դրա սուրը և ասում, որ երեկվա ընտրությամբ ժողովուրդը ՎԱՐՉԱՊԵՏԻՆ տվեց Ֆեմիդայի սուրը, նաև` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ` ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ:

Հավաքված ժողովուրդն էլ այո բղավելով ծափ է տալիս:

Փաստորեն դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի: Էս էն դեպքն է, երբ մինչ այդ ասել ես` էս արդեն վերջն է, բայց դրանից հետո տեսնում ես, որ հեչ էլ վերջը չէր, որ էլի վերջ կա` ժողովրդի մանդատով արդարադատությունն իրականացնելու է վարչապետը, որ վերջը դեռ չի էլ երևում: Այ սա` ժողովրդավարություն է»,- գրել է փաստաբանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն