Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի իր գործընկերոջ՝ Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։
1lurer.am