Զախարովան հերքել է Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից
Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմը արդեն ութ տարի է ինչ սկսվել է, և Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որպեսզի կանգնեցնի այն»,- ասաց դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։
Armenpress.am