Ողջ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը:

Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան:

«Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ):

Կան ինտերնետ կապի և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:

Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:

Ուկրաինայում ՀՀ դեսպանություն 

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 

(+7 863 207 67 51):

Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ +37410 589155»,- հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն