Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստ է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն, Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։

----------------

Վարկած

----------------

Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։ 

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են "երկաթյա վարագույրը"։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին․ "ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս"։ 

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև, Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։ 

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհին  ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է։

Ստեփան Դանիելյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն