«Գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները տեղի են ունենում սիրո, հանդուրժողականության, ոչ բռնության, թռիչքաձև աճի, հակակոռուպցիոն կարգախոսների ներքո, բայց բերում են ավելի մեծ թալան, անկում, ավերածություններ և մահեր։ 

Հեղափոխության հումքն արյունն է։ Հատկապես երբ այդ հեղափոխությունը դրսից է կառավարվում կամ դրսի ուժերը փայ են մտնում հեղափոխության մեջ։ Այդպես եղավ Վրաստանում (2008թ․), Ուկրաինայում (2014թ․), Հայաստանում (2020թ․) ու հիմա կրկին Ուկրաինայում։ Դրանից առաջ Ադրբեջանի ծաղրածուն՝ Էլչիբեյը, իր ժողովրդին տարավ պարտության (հաղթողը տվյալ դեպքում մենք էինք)։

Հեղափոխության հաշվեկշռում տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը գրանցվում են հեղափոխական ծաղրածուների ակտիվում։ Սահակաշվիլին, Պորոշենկոն, Փաշինյանը, Զելենսկին փայլուն կատարել և կատարում են իրենց դերը՝ սեփական ժողովուրդներին ուղարկելով մսաղացի մեջ։ Չէ՞ որ նրանք սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։

Ուկրաինական զարգացումներին հետևելիս սև սրտի միակ մխիթարանքն այն է, որ տգիտությունը, մեծերի կռվում մանրադրամ դառնալը, ծաղրածուների իշխանություն ձևավորելը,  միայն մեզ չէ ներհատուկ։ 

Վերափոխելով դասականին՝ կարող ենք ասել, որ բոլոր «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները նման են իրար, բայց դրանց արդյունքում տուժած ժողովուրդները ողբերգություն են ապրում յուրովի։

Սարսափելին այն է, որ այս խառն ու դրամատիկ ժամանակահատվածում  Հայաստանի կառավարման ղեկին պարտության, տգիտության և արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է։

Անդրանիկ Թևանյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն