ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և հանրապետական Արթուր Ավագյանի ձերբակալությունները, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի կալանավորումը, այն ընդհանուր «փազլի» մի մասն են, որոնց միջոցով գործող իշխանությունը՝ ռեպրեսիաների գործադրմամբ, նախապատրաստվում է հետընտրական ցանկացած հնարավոր սցենարի։

Այս ամենն ուղեկցվում է ապօրինի ձերբակալություններով, շանտաժներով և տարբեր կառույցներ իրավապահների ներխուժումներով։

Աշոտյանի դեպքում սա արդեն ոչ միայն անձնական վենդետա է , այլ ընդհանուր ընդդիմադիր դաշտի քարոզչական «ակտիվ կետերից մեկը» չեզոքացնելու հստակ նպատակ է հետապնդում։

Աշոտյանը երկար ժամանակ է անցկացրել անազատության մեջ՝ մշտապես գտնվելով ծանր սահմանափակումների տակ։ Ակնհայտ է, որ այս ամենը չի ընկճելու նրան և չի ազդելու իր տեսակի վրա, բայց նման քայլերի հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժելու է մեր հավաքական պայքարի գործը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ