ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարվածները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես կառաջարկեի Իրանին հետևյալը. դուք արդեն հրթիռներ եք արձակել, բավական է։ Վերադարձեք բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության հասեք։ Ես կասեի, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ երկուշաբթի, երեքշաբթի կամ չորեքշաբթի», - ասել է նա։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Բեյրութի վրա Իսրայելի կողմից հարվածների կապակցությամբ։

Ավելին, ԱՄՆ նախագահը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև սրացումը չի խափանի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը։

«Մենք շատ մոտ ենք Իրանի հետ վերջնական համաձայնագրին։ Դա լավ գործարք կլինի։ Ես չեմ ուզում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, փչացնի այն», - հավելել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ