Շուտով հաջորդ սերիան ա սկսվելու: Մարտի 18-ին բրիտանական պարլամենտում պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Առաջին ընթերցումը տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական այս սրացումից մի քանի շաբաթ առաջ` նոյեմբերի 10-ին:

Բուն սրացումն էլ է բավականին զավեշտալի: Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ ուզեց, արևմուտքը չտվեց: Ռուսաստանը ՆԱՏՕ-ից ուզեց չընդլայնվել, արևմուտքն ասեց կընդլայնվենք, Ռուսաստանը Մինսկի համաձայնագրի իրագործում ուզեց, արևմուտքն ըտեղ էլ պասլատ արեց:

Ռուսաստանի բոլոր քայլերին ի պատասխան արևմուտքը պնդում էր, որ Ռուսաստանը պիտի հարձակվի: Վերջում էլ Զելենսկու շուրթերով ասեցին, որ եթե չհարձակվի, Ուկրաինային միջուկային զենք կտան: Հասկանում եմ, որ սեփական տխմար վերլուծությունները հիմնավորելու համար մեծ գայթակղություն կա աշխարհը 500 տարի կառավարող համակարգին հիմար համարել, բայց իրականությունը շատ հեռու է դրանից: Արևմուտքը ոչ միայն գիտեր հարձակման բոլոր մանրուքները ու նույնիսկ հրապարակում էր դրանք, այլ ամեն ինչ արել է, որ այդ հարձակումը տեղի ունենա ու լինի հնարավորինս անխոչընդոտ:

Կարծում եմ ցեղասպանության ճանաչման օրինագծի հետ մեկտեղ Արցախի անկախության հարցն է շուտով դառնալու օրակարգային: Ու դե այդ անկախության դեմ պայքարող ռուս-ադրբեջանական դաշինքը ևս մի ճակատ կունենա:

Արթուր Դանիելյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն